Տոնավորող հեղուկ, 100 մլ
Կատարելապես բնական տոնավորող հեղուկ, որը հավասարակշռում է մաշկի յուղարտադրությունը և ակնթարթորեն խոնավացնում։ Դամասկյան վարդաջրի և վարունգի քամուկի համադրությունը մաշկին հաղորդում է թարմության ու մետաքսե փափկության զգացողություն։
Վարդափոշի-սկրաբ, 40 գ
Նուրբ վարդափոշի-սկրաբ, որը զգուշորեն շերտազատում է մաշկը՝ հեռացնելով անկենդան բջիջներն ու կուտակումները։ Կարող է կիրառվել նաև որպես սնուցող դիմակ՝ վերականգնելով մաշկի հարթությունն ու բնական փայլը։
Խոնավացնող քսուք զգայուն մաշկի համար, 50 մլ
Հանգստացնող և սնուցող խոնավացնող քսուք, որը նախատեսված է զգայուն մաշկի խնամքի համար։ Շի ծառի և ծիրանի յուղերը, նարդոսը, հիալուրոնաթթուն և ճակնդեղի շաքարը ապահովում են խորը խոնավացում, պաշտպանություն և կարմրության նվազեցում։
Թեյ «Ամանորյա ջերմություն»
Նուրբ բուսական թուրմ՝ մոնարդայի, դամասկյան վարդի, տերեփուկի և պատրինջի ներդաշնակ համադրությամբ։ Ջերմացնող ու հանգստացնող բույրով այս թեյը ստեղծված է ձմեռային խաղաղ և ջերմ պահերը վայելելու համար։