Խոնավացնող քսուք նորմալ և զուգակցված մաշկի համար 50ml
Նշայուղի, վարդաջրի և կիտրոնի եթերայուղի համադրությամբ այս քսուքը կարգավորում է յուղայնությունը, պահպանում խոնավությունը և ապահովում մաշկի առաձգականությունը՝ նախապատրաստելով այն դիմահարդարմանը։
Տոնավորող հեղուկ 100ml
Կատարելապես բնական այս տոնավորող հեղուկը կարգավորում եւ հավասարակշռում է մաշկի յուղարտադրությունը: Պատրաստված է հայկական լեռնահովիտներում աճող դամասկյան վարդերի ջրից, վարունգի զովացնող քամուկից: Թեթեւ ցողն ակնթարթորեն կխոնավացնի մաշկը՝ թողնելով մետաքսե փափկության եւ թարմության զգացողություն:
Վարդափոշի-սկրաբ 40g
Այս նուրբ սկրաբը շերտազատում, մաքրում և սնուցում է մաշկը՝ հեռացնելով անկենդան բջիջները, ավելորդ յուղը և աղտոտությունները։ Այն նաև սնուցող դիմակի դեր է կատարում, վերականգնելով մաշկի բնական փայլը։ Լավագույն արդյունքի համար խառնեք Նաիրիանի Մաքրող քսուքի կամ բուսական յուղի հետ։