Շամպուն 200 ml
Ընտրեք այս բնական շամպունը, որն ապահովում է նուրբ մաքրում, սնուցում, փափկություն ու փայլ՝ շնորհիվ կոկոսի հիմքով բաղադրիչների, ունաբի յուղի, խորդենու, տերեփուկի և բերգամոտի եթերայուղերի։
Բալզամ 200 ml
Նաիրիանի Բալզամը պարունակում է վաղենակի, ուրցի, խաղողի կորիզի և ժոժոբայի յուղեր, որոնք խոնավացնում, ամրացնում և փայլ են հաղորդում մազերին՝ օգնելով վերականգնել դրանք յուրաքանչյուր լվացման ժամանակ։
Մազապարկիկներն ամրացնող շիճուկ 15 ml
Բնական բաղադրիչների զորեղ համադրությամբ այն կբուժի չոր եւ վնասված մազերը, կհանգստացնի գլխամաշկը եւ կպայքարի թեփի դեմ: Այս փոքրիկ սրվակի պարունակությունը Ձեր մազերին կհաղորդի ճոխություն ու փարթամություն: