ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծաղկային անուշաբուրություն հավաքածուն նախատեսված է երիտասարդ կանանց և արոմաթերապիայի սիրահարների համար: Այն բաղկացած է երեք շքեղ բաղադրիչներից, այդ թվում՝ Տոնավորող հեղուկից, որը հարուստ է դամասկյան վարդի եթերայուղով և պարզապես ցողելու դեպքում մաշկը խոնավեցնում է՝ դարձնելով այն մետաքսյա փափուկ և թարմացված, Վարդափոշի-սկրաբից, որը պարունակում է կարմիր կավ՝ մաշկը թարմ, հարթ և գեղեցիկ դարձնելու համար, և վերջապես Ձեռքի պինդ քսուքից, որը փափկեցնում է ձեռքերը և մաշկին հաղորդում հանգստացնող սննդանյութերի հիանալի խառնուրդ:
Տոնավորող հեղուկ
- Բաղադրիչները՝ Aqua (Water), Rosa Damascena (Damask Rose) Flower Distillate, Sodium Lactate, Cucumis Sativus (Cucumber) Fruit Extract, Sodium Benzoate, Allantoin, Sodium Phytate, Lactic Acid.
- Ցուցումներ՝ Խորհուրդ է տրվում գործածել ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան: Կարող եք գործածել նաեւ առանձին, երբ օրվա ընթացքում կարիք եք զգում թարմացնելու մաշկը:
Վարդափոշի-սկրաբ
- Բաղադրիչները՝ Oryza Sativa (Rice) Powder, Rosa Damascena (Damask Rose) Petal Powder*, Red Kaolin, Rosa Sinensis (Hibiscus) Petal Powder, Arctium Lappa (Burdock) Root Powder*, Avena Sativa (Oat) Kernel Powder, Ocimum Basilicum Var. Thyrsiflora (Thai Basil) Leaf Powder, Lavandula Angustifolia (Lavender) Bud Powder*, Calendula Officinalis (Calendula) Petal Powder*, Rosa Damascena (Damask Rose) Flower Oil. Components of 100% Pure Essential Oils: Citronellol, Citral, Geraniol. *Certified Organic Ingredients․
- Ցուցումներ Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք: Կարող եք թողնել դեմքին մի քանի րոպե՝ ակտիվացնելու թարմացնող դիմակի հատկությունները: Խուսափեք կիրառել աչքերի շուրջ կամ վնասված մաշկին:
Ձեռքի պինդ քսուք | Խորդենի
- Հիմնական բաղադրիչներ՝ Mango Butter, Beeswax, Sunflower Seed Oil, Apricot Kernel Oil, Rice Bran Oil, Myristyl Myristate, Mica, Tocopherol, Geranium Oil. Components of 100% pure Essential Oil: Citronellol, Geraniol, Linalool
- Ցուցումներ Պտտեք անվակը եւ շփեքքսուքը ձեռքերին, որպեսզի յուղերը հալվեն: Վերստին օգտագործեք օրվա ընթացքում: Կարելի է շփել արմունկներին, կրունկներին եւ մաշկի մյուս չոր հատվածներին: