Օգտակար հատկություններ: սնուցող և հանգստացնող
Այս հավաքածուն, որը ներառում է Նաիրիանի ամենապահանջված բնական խնամքի միջոցներից երկուսը ՝ Վաղենակի նուրբ շերտազատող սկրաբը և Շուրթերի սնուցող բալզամը, կատարյալ է զգայուն մաշկի համար: Երկու խնամքի միջոցներն էլ պարունակում են օրգանական բաղադրիչներ, որոնք մենք պատրաստում ենք մեր լաբորատորիայում ՝ օգտագործելով Արա լեռան ստորոտում գտնվող մեր դաշտերում աճեցված բույսերը:
- Օգտակար հատկությունները` Վերաբացահայտեք սնուցված եւ հարթ մաշկը այս նուրբ սկրաբի օգնությամբ: Մոնտմորիլոնիտ կավը կմանրէազերծի մաշկը, իսկ վարսակն ու վաղենակը կսնուցեն եւ կհանգստացնեն այն:
- Հիմնական բաղադրիչները` Rice Powder, Calendula Petal Powder*, Montmorillonite Clay, Carrot Root Powder, Oat Kernel Powder, Marshmallow Flower Powder*, Wild Mint Leaf Powder.
- Ցուցումներ` Ափի մեջ վերցրեք մի քիչ սկրաբ եւ խառնեք այն Նաիրիանի Մաքրող քսուքի, մի քանի կաթիլ ջրի կամ բուսական յուղի հետ: Նրբորեն մերսեք դեմքին եւ լվացեք:
Շուրթերի բալզամ | 5 գ
- Օգտակար հատկությունները՝ Ձիթապտղի, գերչակի, հնդընկույզի (կոկոսի) եւ շիի ծառի յուղերի հաջող համադրությամբ ստեղծված այս խոնավացնող բալզամն օգնում է հանգստացնել չոր շուրթերը եւ հաղորդում է դրանց բնական փայլ, իսկ անանուխի եւ մեխակի ծաղիկների եթերայուղերն ապահովում են երկարատեւ պաշտպանություն հերպեսի դեմ: Բալզամը կարելի է կիրառել նաեւ մաշկի գրգռված, քերծված հատվածների համար:
- Հիմնական բաղադրիչները՝ Olive Oil, Coconut Oil, Beeswax, Castor Seed Oil, Shea Butter, Tocopherol, Wild Mint Leaf Oil, Sweet Orange Peel Oil, Clove Bud Essential Oil, Cacao Absolute. Components of 100% Pure Essential Oils: Linalool, Limonene.
- Ցուցումներ՝ Անհրաժեշտության դեպքում առատորեն գործածեք չոր եւ ճաքած շրթունքներին:
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: