ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Nairian MAN-ի ողջ հավաքածուն նվերի շքեղ տուփով: Հավաքածուի յուրաքանչյուր խնամքի միջոց ապահովում է ձեր մաշկի և մազերի առողջությունը, ինչը հանդիսանում է մեր առաջնահերթությունը: Իսկ Nairian MAN արտադրանքի կազդուրիչ բնական բույրերը հիշեցնում են մարդու և երկրի տարրերի միջև կապի մասին և էներգիայի լիցք հաղորդում ողջ օրվա ընթացքում:
Nairian MAN Deluxe հավաքածուն ներառում է.
- Հետսափրման ցողաջուր «Թարմացնող ցիտրուս» (100 մլ), որը հանգստացնում է մաշկը ցանկացած վնասվացքից հետո։
- Հետսափրման քսուք «Առույգացնող բերգամոտ» (100 մլ), որը խոնավացնում է մաշկը։
- Մորուքի յուղ «Փափկեցնող մայրի» (15 մլ), որն դարձնում է ձեր մորուքը ավելի խնամված և փափուկ:
- Շամպուն «Առույգացնող մոնարդա» (200 մլ), որը կանխում է թեփի առաջացումը և մազաթափությունը հզոր բնական էքստրակտների շնորհիվ:
- Օճառ-շամպուն «Թարմացնող անանուխ» (130 գ), որը կարելի է օգտագործել ամբողջ մարմինը լվանալու համար և կդառնա ձեր հավատարիմ ուղեկիցը մարզասրահում կամ ճանապարհորդության ժամանակ:
Ինչպես Nairian MAN խնամքի միջոցների փաթեթավորումը, այնպես էլ Դելյուքս հավաքածուի տուփը զարդարված է աշխարհահռչակ հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Երկիր» (1969թ․) կտավով։ Հավաքածուն ներառում է նաև բացիկ, որի օգնությամբ կարող եք Ձեր հիշարժան բարեմաղթանքները ուղղել այն տղամարդուն, ում համար նախատեսված է այս շքեղ նվերը։
Չափսը՝ 300 x 300 մմ, տեղավորում է Նաիրիանի 5 խնամքի միջոց։
Տվյալ նվերի տուփը ենթակա է բազմակի օգտագործման, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս այն կրկին օգտագործել սեփական հայեցողությամբ՝ թափոնների կրճատման նպատակով: