Օգտակար հատկությունները
Հայկական ծիրանի կորիզի եւ ընկույզի կեղևի մանրահատիկներ պարունակող այս բնական սկրաբը մաքրում է մաշկի ծակոտիները, հեռացնում փոշու շերտն ու մաշկի անկենդան բջիջները: Մեր բանաձեւը ներառում է ծիրանի կորիզայուղ, որը փափկություն է հաղորդում մաշկին: Ծիրանի էքստրակտը` հարստացած խորդենու եւ պատրինջի եթերայուղերի բուրավետ փնջով, հանգստաբեր ու տրամադրող կդարձնի ցնցուղի ժամը: Ծիրանի սկրաբը հարմար է մաշկի բոլոր տեսակներին եւ նրբորեն մաքրելով մաշկը՝ թողնում է հարթեցնող եւ թարմացնող ազդեցություն: Կիրառված բոլոր բաղադրիչները կենսաքայքայվող են:
Բաղադրիչները
Aqua (Water), Cocamidopropyl Betaine, Prunus Armeniaca (Apricot) Kernel Oil, Prunus Armeniaca (Apricot) Kernel Shell Powder, Sodium Cocoyl Isethionate, Vegetable Glycerin, Methylpropanediol, Caprylyl Glycol, Phenylpropanol, Decyl Glucoside, Polyacrylate Crosspolymer-6, Stearic Acid, Juglans Regia (Walnut) Shell Powder, Tocopherols (Mixed), Beta-sitosterol, Squalene, Phytic Acid, Prunus Armeniaca (Apricot) Fruit Extract, Pelargonium Graveolens (Geranium) Oil, Melissa Officinalis (Melissa) Oil.
Components Of 100% Pure Essential Oils: Citronellol, Linalool, Geraniol.
Մերսեք սկրաբը խոնավ մաշկին մոտ մեկ րոպե եւ լվացեք տաք ջրով: Կարելի է կիրառել շաբաթական մեկ կամ երկու անգամ: Կիրառելի չէ կորյակների եւ գրգռված մաշկի դեպքում եւ կարող է սրել խնդիրը: Խորհուրդ չի տրվում կիրառել դեմքին: Լավագույն արդյունքի համար խորհուրդ ենք տալիս լոգանքից հետո օգտագործել Նաիրիանի Մարմնի քսուքը։
Պահպանել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, լույսի ուղիղ ճառագայթներից եւ բարձր ջերմության աղբյուրներից հեռու:
Անցել է մաշկաբանական փորձարկում:
Չի պարունակում պարաբեններ, ֆտալատներ, սիլիկոններ, ֆորմալդեհիդ դոնորներ, հանքային յուղեր, արհեստական բույրեր, ներկեր և այլ վնասակար նյութեր: