• Home
  • Տեսականի
    • Դեմքի խնամք
      • Խոնավացնող և ցերեկային քսուքներ
      • Մաքրող և տոնավորող միջոցներ
      • Շիճուկներ և բալասաններ
      • Աչքի և շրթունքների խնամք
    • Լոգանքի և մարմնի խնամք
      • Ձեռքերի խնամք
      • Մարմնի խնամք
      • Օճառներ
      • Մազերի և գլխամաշկի խնամք
    • Հավաքածուներ
      • Տղամարդկանց համար
      • Ճամփորդական հավաքածուներ
      • Նվեր հավաքածուներ
      • Աքսեսուարներ
      • Զեղչված տեսականի
    • Հատուկ խնամք
      • Չորություն
      • Ավելորդ յուղարտադրություն
      • Վաղահաս ծերացում
      • Զգայունություն և կարմրություն
      • Աչքերի շուրջ շրջանակներ
    • Համալիր խնամք
      • Հանգստացնող
      • Խոնավացնող
      • Սնուցող
      • Արևապաշտպան
      • Շերտազատող
      • Գունաբացող
      • Հակատարիքային
    • Տղամարդկանց խնամքի միջոցներ
  • Մեր մասին
  • Մեր խոստումը
  • Վերամշակում
  • Այցելեք մեզ
  • Մեդիա
    • Նորություններ
  • Կոնտակտներ

ԱՆՎՃԱՐ առաքում բոլոր պատվերների համար

Nairian
hamburgerCreated with Sketch.
  • Տեսականի
    • Դեմքի խնամք
      • Խոնավացնող և ցերեկային քսուքներ
      • Մաքրող և տոնավորող միջոցներ
      • Շիճուկներ և բալասաններ
      • Աչքի և շրթունքների խնամք
    • Լոգանքի և մարմնի խնամք
      • Ձեռքերի խնամք
      • Մարմնի խնամք
      • Օճառներ
      • Մազերի և գլխամաշկի խնամք
    • Հավաքածուներ
      • Տղամարդկանց համար
      • Ճամփորդական հավաքածուներ
      • Նվեր հավաքածուներ
      • Աքսեսուարներ
      • Զեղչված տեսականի
    • Հատուկ խնամք
      • Չորություն
      • Ավելորդ յուղարտադրություն
      • Վաղահաս ծերացում
      • Զգայունություն և կարմրություն
      • Աչքերի շուրջ շրջանակներ
    • Համալիր խնամք
      • Հանգստացնող
      • Խոնավացնող
      • Սնուցող
      • Արևապաշտպան
      • Շերտազատող
      • Գունաբացող
      • Հակատարիքային
    • Տղամարդկանց խնամքի միջոցներ
  • Մեր մասին
  • Մեր խոստումը
  • Վերամշակում
  • Այցելեք մեզ
  • Մեդիա
    • Նորություններ
  • Կոնտակտներ
01212764422694-xnairian11.jpg

ՆԱԻՐԻԱՆԻ ՄԱՍԻՆ

2778-our-story-arm-16754234855564.png 2778-our-story-arm-16754234855564.png
2779-armenia-arm-1675423484889.png 2779-armenia-arm-1675423484889.png
2780-our-eco-farm-arm-16754234849276.png 2780-our-eco-farm-arm-16754234849276.png
2781-our-lab-arm-16754234850122.png 2781-our-lab-arm-16754234850122.png
2782-our-formulations-arm-16754234848727.png 2782-our-formulations-arm-16754234848727.png

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՇԿԻ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԽՆԱՄՔ՝ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱՏԱՐԵԼԱՊԵՍ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՕՐԳԱՆԻԿ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐՈՎ:

ՆԱԻՐԻԱՆ-ը հիմնադրվել է ընտանիքի կողմից և վերածվել է ոլորտի առաջատար հանդիսացող զարգացող տեղական բիզնեսի: Մեր երկիրը տեղակայված է Հայկական լեռնաշխարհում, մի փոքրիկ երկիր, որը լի է արևի լույսով և սննդանյութերով հարուստ հրաբխային հողով, որը բարձրացնում է մեր արտադրության մեջ ներառվող տեղական բաղադրիչների որակը: Քանի որ մենք մտածում ենք Երկիր մոլորակի ապագայի մասին, ՆԱԻՐԻԱՆ-ի դաշտերն ու այգիները մշակվում են հողագործության կայուն մեթոդների սկզբունքներին համապատասխան՝ աջակցելով մասնավորապես գյուղական համայնքի, ինչպես նաև ողջ Հայաստանի կայուն զարգացմանն ու բարեկեցությանը:

 

Ամենաբարձր որակն ապահովելու նպատակով մենք օրգանիկ մեթոդներով աճեցնում ենք մեր բաղադրիչները և վերահսկում ենք արտադրության ողջ գործընթացը՝ բաղադրաբույսերի մշակումից մինչև փաթեթավորում: ՆԱԻՐԻԱՆ-ում մենք վստահ ենք , որ գեղեցկությունը չպետք է վտանգի հաճախորդների առողջությունը կամ մոլորակը, այդ իսկ պատճառով արտադրական գործընթացում չենք ներառում պարաբեններ, սուլֆատներ, վնասակար քիմիական նյութեր կամ այլ արհեստական բաղադրիչներ: Աշխարհը լի է բարդ լուծումներով, այդ իսկ պատճառով մենք ստեղծեցինք ՆԱԻՐԻԱՆ-ը, որպեսզի այն հանդիսանա դրական  ներդրում մեր հաճախորդների, փոքր համայնքների և շրջակա միջավայրի համար:

 

ՆԱԻՐԻԱՆ-ի թիմը նպատակ ունի մարտահրավեր նետել գեղեցկության անառողջ չափանիշներին, որոնք մարդկանց թելադրում են արտաքին տեսքի ստանդարտները: Մեր արտադրանքը մշակվում է լաբորատորիայում, որը ղեկավարում են կանայք և տղամարդիկ, ովքեր ստեղծում են «ՆԱԻՐԻԱՆ» իրենց, իրենց ընտանիքի անդամների և ընկերների համար: Միասին մենք համայնք ենք, որը վերաիմաստավորում է գեղեցկության չափանիշները:

02261413642445-anahit-1.jpg

ՆԱԻՐԻԱՆ-ի համահիմնադիր Անահիտ Մարկոսյան 

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան. երկիր, որտեղ միավորվում են բնությունը, ավանդույթն ու գիտությունը։
01413827212451-lumen4157.jpg

Ձյունածածկ գագաթներից մինչև արևաշող բլուրներ ու ծաղկահովիտներ՝ Հայաստանը ցնցող է իր բնաշխարհով: Տասներկու կլիմայական գոտիներից յոթն առկա են այստեղ, և հողն օրական միջինը յոթ ժամ արևի ուղիղ լույս է կլանում: Կլիմայական այս առավելությունները ծնունդ են տալիս անհավատալի կենսաբազմազանության՝ ներառյալ զորեղ բուժական հատկություններով օժտված 1200 բուսատեսակների, որոնք կատարյալ են բարձրորակ եթերայուղերի արտադրության համար:

 

Դարեր շարունակ Հայաստանը պահպանել ու զարգացրել է բուսաբուժության ավանդույթներ: Բուսաշխարհի վերաբերյալ վաղնջական գիտելիքները փոխանցվել են սերնդեսերունդ և մինչ օրս բազմաթիվ համայնքներ, հատկապես Հայաստանի գյուղավայրերում, ժողովում են վայրի բույսերի բազմաթիվ տեսակներ՝ գործածելու թե՛ սննդում, թե՛ բուժական նպատակներով: Բնության հետ այս անհավատալի կապը առիթներից մեկն էր, որպեսզի ՆԱԻՐԻԱՆ-ը հիﬓավորվի Հայկական լեռնաշխարհի այս գաղտնախորհուրդ անկյունում:

 

Մինչ հայկական բնաշխարհը ճոխ է, և բուսաբուժությունը՝ կենդանի ավանդույթ, Հայաստանը պատմականորեն բնական գիտությունների առաջադեմ կենտրոն է: Խորհրդային Հայաստանը եղել է ԽՍՀՄ-ի քիմիական հետազոտության ամենապատվավոր կենտրոններից: Մինչ օրս այն հպարտ դիրք է պահպանում իր հինգ խոշոր համալսարաններով և բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներով: ՆԱԻՐԻԱՆ-ի նպատակներից է այս գիտական ավանդույթի և երիտասարդ հայ գիտականների միավորումը սեփական գիտահետազոտական գործընթացներում: Երբ դուք գնում եք ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքը, կամ Հայաստանում պատրաստված ցանկացած այլ կոսմետիկա, դուք ձեռք եք բերում այն, ինչ ստեղծվել է մաքուր ու ճոխ միջավայրում աճող բարձրորակ բաղադրիչներից:

 

Ավելին, գնելով ՆԱԻՐԻԱՆ-ից՝ դուք ներդրում եք կատարում մի մշակույթում, որը նվիրված է Հայաստանի բուսաբուժության հին ավանդույթներին ու առաջադեմ գիտությանը՝ քիմիայի, կոսմետիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, այգեգործության և արոմաթերապիայի բնագավառներում:

ՆԱԻՐԻԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՏԵՐԸ

ՆԱԻՐԻԱՆ-ի լաբորատորիան և դաշտերը գտնվում են Արա լեռան արևելյան լանջին՝ 1600 մետր բարձրության վրա, Արագյուղ կոչվող գեղատեսիլ գյուղում։ Մենք պատիվ ունենք աշխատելու Արագյուղի բնակիչների հետ՝ առաջարկելով նրանց աշխատանք մեր ​​լաբորատորիայում և համագործակցելով նրանց հետ գյուղատնտեսության կայուն զարգացման գործում։
2456-R8aFXIDm4BU.jpg

Հողը մշակելով կայուն մեթոդներով, չկիրառելով թունաքիմիկատներ՝ մենք ի զորու ենք կառավարել հողի ներուժը և երաշխավորել մեր բաղադրիչների բացարձակ որակը: Մեր բաղադրաբույսերը աճում են բարձրադիր Արա լեռան անաղարտ լեռնահովիտներում, առատ արևի տակ, ինչի շնորհիվ բուրավետ են, հարուստ են վիտամիններով ու բուժիչ եթերայուղերով:

 

Այցելել ՆԱԻՐԻԱՆ
Վիրտուալ այցելություն

ՄԵՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ

ՆԱԻՐԻԱՆ-ի լաբորատորիան գտնվում է Արագյուղում՝ մեր մշակովի դաշտերի կողքին։ Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, ովքեր նվիրումով միաձուլում են գիտությունն ու բնությունը հանուն գեղեցկության՝ հետազոտելով եթերայուղերն ու ստեղծելով ՆԱԻՐԻԱՆ-ի կոսմետիկական բանաձևերը:

2462-xFQYIc2IkZA.jpg

Բարձրորակ եթերայուղերով մեր բաղադրատոմսերը՝ մշակված տարիների գիտական ուսումնասիրությունների արդյունքում, արոմաթերապիայի սկզբունքների կիրառմամբ, առաջարկում են մաշկի խնամքի առաջադեմ և բնական լուծումներ: Մեր յուրաքանչյուր բաղադրատոմս ստեղծված է՝ բացահայտելու իր բաղադրիչների ողջ ներուժը: ՆԱԻՐԻԱՆ-ի ամբողջ արտադրանքը պատրաստված է ձեռքով, փոքր խմբաքանակով՝ երաշխավորելով թարմություն և որակի կայունություն: Այս բաժնում կարող եք գտնել մանրամասներ մեր լաբորատոր աշխատանքների մասին:

ՄԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Յուրաքանչյուր խնամքի միջոցի հետ ՆԱԻՐԻԱՆ-ը մատուցում է ձեռագործ բաղադրատոմս՝ պատրաստված ամբողջովին բուսական բնական բաղադրիչներից՝ միշտ զերծ պարաբեններից, ֆորմալդեհիդից, ֆտալատներից, սուլֆատներից և այլ վնասակար քիմիական նյութերից:

 

Մեր հիմնադիր Անահիտ Մարկոսյանը, առաջին մասնագիտությամբ լինելով ֆիզիկոս, դարձել է քիմիկոս՝ մասնագիտանալով արոմաթերապիայի ոլորտում: Ոգեշնչված մեր օրգանական բաղադրիչների հզոր հատկություններով՝ Անահիտը և նրա գիտական թիմը մշակում են բանաձևեր, որոնք հիմնված են արոմաթերապիայի սկզբունքների վրա և օգտագործում են յուրաքանչյուր բաղադրիչի ողջ ներուժը: ՆԱԻՐԻԱՆ-ի արտադրանքի ոչ մի տարր ավելորդ չէ. յուրաքանչյուր բաղադրիչ մանրակրկիտ ուսումնասիրված և ընտրված է մաշկի առողջ և գեղեցիկ տեսքի ապահովման համար:

05611435972468-image-11-1.jpg
Տեսականի
Դեմքի խնամք
  • Խոնավացնող և ցերեկային քսուքներ
  • Մաքրող և տոնավորող միջոցներ
  • Շիճուկներ և բալասաններ
  • Աչքի և շրթունքների խնամք
Մարմնի խնամք
  • Մարմնի խնամք
  • Ձեռքերի խնամք
  • Օճառներ
  • Մազերի և գլխամաշկի խնամք
Հավաքածուներ
  • Ճամփորդական հավաքածուներ
  • Տղամարդկանց համար
  • Նվեր հավաքածուներ
  • Աքսեսուարներ
  • Զեղչված տեսականի
Հատուկ խնամք
  • Ավելորդ յուղարտադրություն
  • Չորություն
  • Վաղահաս ծերացում
  • Զգայունություն և կարմրություն
  • Աչքերի շուրջ շրջանակներ
Համալիր խնամք
  • Խոնավացնող
  • Հանգստացնող
  • Սնուցող
  • Արևապաշտպան
  • Շերտազատող
  • Գունաբացող
  • Հակատարիքային
Պատասխանատվություն

Նաիրիանի յուրաքանչյուր խնամքի միջոց կատարելապես բնական է, և մենք երբեւէ չենք փորձարկում բաղադրիչները կենդանիների վրա։

Իմանալ ավելին →

Վճարային համակարգեր
2981-payment-methods-16738626788761.png

Նաիրիան

  • Մեր մասին
  • Մեր խոստումը
  • Վերամշակում
  • Այցելեք մեզ
  • Կոնտակտներ
  • Կորպորատիվ նվերներ
Մեդիա
  • Նորություններ
Սոցիալական կայքեր
  • Facebook
  • Instagram
Օգնություն
  • Ընդհանուր դրույթներ և պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Առաքման և վճարման պայմաններ
  • Վերադարձի քաղաքականություն

Խանութ-սրահներ | Երևան

Թումանյան 34 

+374 60 445 445

Դալմա Գարդեն Մոլ, 1-ին հարկ

+374 41 455 445

Խանութ-սրահներ | Գյումրի

Աբովյան 141

+374 41 445 430

Հետադարձ կապ

Էլ․ հասցե:

info@nairian.com

Հեռախոսահամար:

+374 11 200 300

Հետադարձ կապ
  • ԱՄՆ
  • Կանադա
  • Միացյալ Թագավորություն
  • Ռուսաստան
Բաժանորդագրվեք մեր նորություններին
Լեզուներ
am
  • en
  • ru

Նաիրիան ՓԲԸ, Թումանյան 34, Երևան 0001, Հայաստան

© Նաիրիան, 2022. Բոլոր իրավունքները պահպանված են: