Travel in Time of Flu | Nairian
Shopping cart
Items: 0
Newsletter
STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!
Travel in Time of Flu
28 February, 2020 / by Anahit Markosyan, Nairian Co-Founder and Head of R&D

Ինչպես անվտանգ ճամփորդել գրիպի սեզոնին՝ Նաիրիանի խնամքի միջոցների կիրառմամբ 

Գրիպային վիրուսներից պաշտպանվելու համար սովորաբար բավական է հետեւել հիգիենայի տարրական կանոններին։ Գրիպի մանրէները մեր օրգանիզմ են ներթափանցում բերանի, քթի եւ աչքերի լորձաթաղանթների միջոցով, ուստի գրիպի համաճարակների դեպքում կարեւոր է հիշել, որ չարժե կեղտոտ ձեռքերով դիպչել մարմնի այս հատվածներին, եւ պետք է լվանալ/ախտահանել ձեռքերը որքան հնարավոր է հաճախ։ Փորձեք նաեւ խոնավ պահել աչքերի ու քթի լորձաթաղանթը, քանի որ չոր լորձաթաղանթի պարագայում մանրէների ճանապարհն ավելի ազատ է։ 

Մարդիկ, ովքեր հիմնականում ճամփորդում են ինքնաթիռներով, ավելի մեծ ռիսկի են ենթարկվում։ Նրանք հաճախ շրջապատված են մեծաթիվ մարդկանցով, որոնց մեջ հավանական հիվանդներ կան, իսկ օդանավի վերամշակվող օդը խիստ չոր է եւ իր հերթին չորացնում է աչքի եւ քթի լորձաթաղանթը՝ օրգանիզմն ավելի խոցելի դարձնելով մանրէների համար։

Թռիչքի ընթացքում հաճախ ջուր խմելուց զատ շատ օգտակար կլինի խոնավացնող աչքի կաթիլների եւ խոնավացնող բալզամների կիրառումը։ Ահա այստեղ Ձեզ կարող են օգտակար լինել Նաիրիանի բնական խնամքի միջոցների բուժիչ հատկությունները։ Մենք խորհուրդ ենք տալիս ճամփորդական հարդարապանակի մեջ պարտադիր ունենալ Նաիրիանի Շուրթերի բալզամը։ Այն պատրաստված է բուսայուղերից, մեղրամոմից եւ եթերայուղերի հատուկ խառնուրդից։ Այն ցուցված է շրթունքների համար, սակայն կարող եք չնչին քանակությամբ կիրառել նաեւ քթանցքներին։ Բալզամն անմիջապես կհալվի մարմնի հետ շփումից եւ կխոնավացնի շրթունքներն ու քթանցքները երկար ժամանակով՝ տրամադրելով նաեւ եթերայուղերի հակամանրէային եւ հակավիրուսային պաշտպանությունը։ 

Ունենք երկու այլ այլընտրանքային խնամքի միջոց, որոնք կարող են օգտակար լինել թռիչքի ընթացքում։ Էթանոլի հիմքով մեր բնական դեզոդորանտները թողարկվում են 100մլ սրվակներում, հետեւաբար կարելի է դրանք ձեռքի ուղեբեռով տանել ինքնաթիռի սրահ (պետք է տեղադրել թափանցիկ պոլիէթիլենային եւ զիփով տոպրակներում եւ ներկայացնել այն ստուգման)։ Նաիրիանի նարդոսի եւ կիտրոնախոտի եթերայուղերով դեզոդորանտները պարունակում են մեծ քանակությամբ էթանոլ, որը 60 վայրկյանում ոչնչացնում է Covd-2019 վիրուսը ցանկացած մակերեւույթի վրա, հետեւաբար թռիչքի ժամանակ դեզոդորանտները կարող են ախտահանել եւ ձեռերը, եւ մակերեսները։

Եղեք առողջ։ Եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին, սիրով կարձագանքենք։ 

 

STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!