On the eve of the New Year | Nairian
Shopping cart
Items: 0
Newsletter
STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!
On the eve of the New Year
28 December, 2019 / by Anahit Markosian, Nairian Co-Founder and Head of R&D

Սիրելի բարեկամներ,

Երբ անհամբեր սպասում ենք ձյան առաջին փաթիլներին ու միաժամանակ նախապատրաստվում տոներին, հաճախ ենք զգում տարին ամփոփելու ու գալիքը հույսերով դիմավորելու ցանկությունը:

2019-ը կարեւոր տարի էր Նաիրիանի կյանքում։ Թողարկեցինք մի շարք նոր ու կատարելապես բնական խնամքի միջոցներ, այդ թվում՝ դեզոդորանտներ նարդոսի եւ կիտրոնախոտի եթերայուղերով, արեւապաշտպան քսուքներ, С վիտամինով Սպիտակեցնող շիճուկ եւ Ցերեկային շիճուկ մասուրի կորիզայուղով, որը միջազգային հաջողություն գրանցեց։ Ընդամենը մի քանի օր առաջ թողարկեցինք մաքրող ու միաժամանակ խոնավացնող Լոգանքի յուղը: Այս բանաձեւերը ստեղծեցինք մեծ սիրով ու նվիրվածությամբ, եւ Արագյուղի ու Երեւանի մեր թիմերի անունից ասեմ, որ Նաիրիանի նորարարություններն չեն սահմանափակվելու այսքանով։ 

2019 թվականն արդյունավետ էր նոր հարաբերություններ հաստատելու եւ մեր ապրանքանիշի ճանաչման սահմաններն ընդլայնելու տեսանկյունից։ Աշխարհի տարբեր կենտրոններում աշխատող նաիրիանցիները վերագործարկեցին ու նկատելի դարձրեցին մեր ընկերությունը ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում՝ մեզ համար շատ կարեւոր շուկաներում, որտեղ արդեն աճ եւ զարգացում ենք նկատում: Մեր ներկայությունն ավելի զգալի դարձավ Մեծ Բրիտանիայում, տարածվեց մինչեւ Բալթյան երկրներ: Գոհություն ենք ապրում՝ կիսելով մեր աշխատանքի արդյունքները մարդկանց հետ, որտեղ էլ նրանք ապրեն աշխարհում, եւ կասկած չունենք, որ Նաիրիանի ընտանիքը շարունակելու է մեծանալ: Թերեւս նույնքան կարեւոր է, որ այս տարի ավելի ամրապնդեցինք Կոտայքի համայնքների հետ մեր համագործակցությունը՝ շարունակելով Հայաստանում կայուն գյուղատնտեսությունը խրախուսելու մեր առաքելությունը:

Շատ հաղթանակներ ունեցանք 2019-ին, բայց տարին չանցավ առանց դժվարությունների: Այժմ ավելի քան ակնհայտ է, որ մարդն ահռելի վնասներ է պատճառում բնությանը. մենք զգում ու ընկալում ենք դրա հետեւանքները, եւ արժե, որ ավելի շատ մտածենք ու մտահոգվենք սպառողներիս թողած  ազդեցության ու մեր մոլորակի ապագայի վերաբերյալ: Նոր տարին ընդառաջ է գալիս… նպատակս է հավատարիմ մնալ Նաիրիանի հիմունքերին եւ կրկնապատկել ջանքերը՝ ուղղված էթիկապես կայուն արտարդրանք ստեղծելուն: Սա հեշտ ճանապարհ չէ, բայց վստահ եմ, որ Նաիրիանի յուրաքանչյուր աշխատակցի սրտից եմ խոսում՝ ասելով, որ անելու ենք մեր ուժերի ներածը Հայաստանն ու մեր մոլորակը կանաչ ու առողջ պահելու համար: Հույս ունեմ, որ կմիանաք մեզ եւ եղանակներ կգտնենք՝ փոփոխություն բերելու մեր եւ մեր համայնքների կյանքում: Այս պայքարում անգամ ամենափոքրիկ գործերն են գնահատելի:

Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Նաիրիանի ընտանիքին՝ թիմի անդամներին, հաճախորդներին, ընկերներին: Առանց ձեր ջանք ու աշխատանքի, նվիրման ու աջակցության՝ մեր փոքրիկ ընկերությունը չէր հասնի այս չորսամյա հեռանկարային հանգրվանին:

Մաղթում եմ ուրախ ու հաջողություններով լի Ամանոր

Սիրով ու գնահատանքով՝

Անահիտ Մարկոսյան

Նաիրիանի համահիմնադիր եւ գիտական ղեկավար

 

STAY CONNECTED
Sign up for our newsletter to find out about new releases, promotions, natural beauty tips, and other surprises!